16:40 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

16 հուն 2018 17:05

Էրդողանը նեղվել է, որ Թրամփը խոստացել է հետ զանգել ու չի զանգել

 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Թուրքիայի հետ սահմանին Սիրիայում քրդերից կազմված սահմանապահ զորքերի ստեղծման ԱՄՆ–ի հայտարարությանը։
Թուրքական Diken–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր համար անհասկանալի է, որ ԱՄՆ–ը 12000 կմ հեռավորությունից եկել ու սահմանների անվտանգության ապահովման համար բանակ է ստեղծում։
Էրդողանը շեշտել է, թե ԱՄՆ–ի այդ նախաձեռնության հետ կապված զանհագարել էր նախագահ Թրամփին, սակայն վերջինս ասել էր, թե հետ կզանգի, սակայն հետ չի զանգել։ «Մինչ Թրամփը ինձ չզանգի, ես նրան չեմ զանգի»,–նեղստրել է Էրդողանը։
Նշենք, որ ԱՄՆ–ը հայտարարել է, թե Սիրիա–Թուրքիա սահմանին հիմնականում քրդերից կազմված ստորաբաժանումներ է պատրաստվում ստեղծել։ Այս հանգամանքը խիստ կատաղեցրել է Թուրքիային։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր