11:15 - Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք. կա 13 մահ, որից 5-ը` այլ հիվանդությունից         10:56 - Տեսանյութ.Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված 40 մլն դոլարի անպիտան զենքի գործով ԱԱԾ-ում քրգործ է հարուցված      10:37 - Սպիտակ տան մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Թրամփը թաքնվել էր Վաշինգտոնի կենտրոնում գտնվող ստորգետնյա բունկերում    

16 հուն 2018 18:20

Հեռացրեք դեմքի սև կետերը տնական դիմակներով

 Հեռացրեք դեմքի սև կետերը տնական դիմակներով
Դիմակը, որն այսօր կներկայացնենք, բաղկացած է բնական նյութերից: Այն մաքրում է ծակոտիները խորը և մակերեսային կեղտից:
Սկզբում անհրաժեշտ է փափկեցնել մաշկը և բացել ծակոտիները:
Ձեզ անհրաժեշտ է 2 պարզ բաղադրիչ՝ սոդա (1թ/գ) և տաք ջուր (250մլ): Սոդան լցրեք ջրի մեջ և խառնեք այնքան, մինչև ամբողջովին լուծվի: Ապա թրջեք բամբակը ստացված լուծույթի մեջ, մի փոքր քամեք և դրեք դեմքի այն հատվածներին, որտեղ սև կետեր կան: Բամբակը սեղմեք դեմքին և թողեք մնա 10 րոպե: Այնուհետև հանեք բամբակները, փափուկ սրբիչով տրորեք դեմքը և անմիջապես քսուք քսեք:
Մաքրող դիմակ
Բաղադրություն
1 ճ/գ ժելատին
2 ճ/գ տաք ջուր
Քանի դեռ ձեր դեմքի վրա սոդայի կոմպրեսն է դրված, պատրաստեք դիմակը: Մի փոքր տարայի մեջ լցրեք 1ճ/գ ժելատին, վրան ավելացրեք ջուրը և լավ խառնեք: Այն դրեք ջրի գոլորշու վրա և տաքացրեք այնքան, մինչև ժելատինն ամբողջովին լուծվի: Խառնուրդը պետք է լինի միջին խտության:
Բամբակները հանեք դեմքի վրայից: Համոզվեք, որ ժելատինի խառնուրդը շատ տաք չէ, և բամբակով քսեք խնդրահարույց հատվածներին: Թողեք մնա 15-20րոպե: Երբ ժամանակն անցնի, զգուշորեն հանեք չորացած դիմակը, դեմքը մաքրեք ոչ ալկոհոլային տոնիկով և խոնավեցնող քսուք քսեք:
Դիմակից հետո 3-4 ժամ պետք չէ որևէ կոսմետիկ միջոց օգտագործել, թողեք դեմքը հանգստանա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր