11:15 - Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 120 նոր դեպք. կա 13 մահ, որից 5-ը` այլ հիվանդությունից         10:56 - Տեսանյութ.Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված 40 մլն դոլարի անպիտան զենքի գործով ԱԱԾ-ում քրգործ է հարուցված      10:37 - Սպիտակ տան մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Թրամփը թաքնվել էր Վաշինգտոնի կենտրոնում գտնվող ստորգետնյա բունկերում    

16 հուն 2018 18:50

Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու

 Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու
Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության են արժանանում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Քաղաքի հնագույն Թափուջաք թաղամասում գտնվող եկեղեցին բյուզանդական ժամանակաշրջանից մնացած բազիլիկ եկեղեցու օրինակ է համարվում:
Ըստ աղբյուրի՝ ստույգ տեղեկություն, թե որ թվականին է կառուցվել եկեղեցին, չկա. այն թվագրվում է 17-18-րդ դարերին:
Եկեղեցին 2007 թվականին անցել է Թուրքիայի Մշակույթի և Տուրիզմի նախարարության պահպանության տակ և վերականգնվել:
Նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Աբդուլլահ Քըլըչը «Անադոլու»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ եկեղեցու որմնանկարները հայտնաբերվել են 2007 թվականին միայն, երբ եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են արվել: Մինչ այդ որմնանկարները պատված են եղել սվաղով:
«Ամեն տարի հազարավոր մարդիկ գալիս են այս որմնանկարները տեսնելու: Նման որմնանկարներ ամբողջ Քարամանում՝ միայն այս եկեղեցում կան, ինչն էլ ավելացնում է եկեղեցու կարևորությունը»,-ասել է նա:
Քըլըչը պատմել է, որ մինչև 2007 թվականը եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես բանտ: Իսկ ներկայումս եկեղեցում անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր