11:15 - Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 120 նոր դեպք. կա 13 մահ, որից 5-ը` այլ հիվանդությունից         10:56 - Տեսանյութ.Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված 40 մլն դոլարի անպիտան զենքի գործով ԱԱԾ-ում քրգործ է հարուցված      10:37 - Սպիտակ տան մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Թրամփը թաքնվել էր Վաշինգտոնի կենտրոնում գտնվող ստորգետնյա բունկերում    

16 հուն 2018 19:10

ԱՄՆ դեսպանը պաշտպանության նախարարություն էր գնացել

 
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակներում 2017թ. ընթացքում կատարված աշխատանքները եւ նախանշվել են 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները:
ՀՀ պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրել է այն ուղղությունները, որոնք ընդգրկվելու են զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրում եւ որոնց շուրջ ակնկալվում է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ հետ:
Ռիչարդ Միլսն իր հերթին ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018թ. ընթացքում Երեւանում հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ, որի ընթացքում կհամաձայնեցվի հետագա համագործակցության ընդհանուր տեսլականը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր