15:47 - Ավինյանն առանց Նիկոլ Փաշինյանի փոփոխություններ է կատարել նրա որոշումներում         15:46 - Հ. Խուդոյանը պարզաբանեց՝ ինչու են Քոչարյանի գործով դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրել      15:24 - Տեսանյութ. Մանվել Գրիգորյանը դատարանում հազիվ է խոսում    

17 հուն 2018 10:05

«Հրապարակ». Հակասություններ ՀՀԿ-ում. Դավիթ Հարությունյանից «ատչյոտ» են պահանջել. Խառնվել է Սերժ Սարգսյանը

«Հրապարակ». Հակասություններ ՀՀԿ-ում. Դավիթ Հարությունյանից «ատչյոտ» են պահանջել. Խառնվել է Սերժ Սարգսյանը«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի նախաշեմին ՀՀԿ ԳՄ նիստում բուռն քննարկումներ են ընթացել հատկապես Դատական օրենսգրքի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականների վարքագծի, այդ թվում` Դավիթ Հարությունյանի «մոտեցումների» շուրջ: ՀՀԿ-ականները «ատչյոտ» են պահանջել Դավիթ Հարությունյանից, թե ինչու ինքը մեկ էլ ու վեր կացավ եւ «նման բան ասաց»:
Հիշեցնենք` արդարադատության նախարարը, որը «կասկածվում» է Բաբլոյանի դեմ` հանուն Արփինե Հովհաննիսյանի, ինչպես նաեւ ընդդեմ Հրայր Թովմասյանի եւ Գեւորգ Կոստանյանի բունտ «կազմակերպելու» մեջ, ԱԺ-ում ասել էր, որ այդ օրենքը սահմանադրական չէ եւ կարող էր անցնել ավելի պակաս ձայներով: Դ. Հարությունյանը ԳՄ-ականներին բացատրել է, որ դա արել է «ստրախովկայի» համար, որպեսզի խնդիրը փակվի: Սերժ Սարգսյանը Դավիթին հարցրել է. «Որ դա ասում էիր, չէի՞ր մտածում, որ խորհրդարանը քեզ կհակադարձի»:
Դավիթն ասել է․ «Ես փորձում էի իրավիճակը փրկել, լուծում առաջարկել»: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ` «հակադարձած» խորհրդարանականները հազիվ են զսպել, որ «սանիկ Գեւորը» (Կոստանյան) էլ ավելի կոշտ չարտահայտվի՝ բառային այլ եզրույթներ «ընտրելով»։ «Որ թողնեինք, բանը բանից անցնելու էր»,- ասացին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր