17:02 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

17 հուն 2018 11:00

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր նախագծերը

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր նախագծերըԱզգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր նախագծերը:

Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը. «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին եւ կից օրինագծերի փաթեթը,«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին:
 
«Ծառուկյան» խմբակցությունը բոլոր օրինագծերին կողմ քվեարկեց, իսկ «Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին եւ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քանի որ այն սահմանադրական օրենք է, պետք է ընդունվի ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդով: Օրենքի նախագիծն ընդունվեց 86 կաղմ եւ 7 դեմ ձայներով: Դեմ քվեարկեց միայն «Ելք»-ը:
 
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էին «Ելք»-ի պատգամավորները, որին քաղաքական մեծամասնությունը կողմ քվեարկեց: Այն վերաբերում է խաղատներում մինչեւ 21 տարեկանների մուտքն արգելելուն եւ այդ ուղղությամբ նոր կարգավորումներ կիրառելուն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր