Ինչու է Ռուսաստանը պատրաստվում Ուկրաինայից տարհանել իր դիվանագետներին          25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել       Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն    

17 հուն 2018 17:05

Հովիկ Աբրահամյանը ցանկություն չի հայտնել դառնալ ՀՀ նախագահ

 Հովիկ Աբրահամյանը ցանկություն չի հայտնել դառնալ ՀՀ նախագահ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով  հարցին, թե հնարավոր է հանրապետության նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրի նախկին վարչապետերից Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Նշենք, որ Սերժ Սարգսյանը խոսելով ապագա նախագահի թեկնածուի մասին, հայտարարել էր, թե նա պետք է լինի բոլորի կողմից ընդունելի, ճանաչված Հայաստանում եւ Սփյուռքում, ինչպես նաեւ քաղաականությամբ զբաղված չլինի: Քաղաքական կուլիսներում քննարկվում է որ նախագահի թեկնածու կարող է լինել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: 
Վահրամ Բաղդասարյանը չբացառեց այս հանգամանքը: «Եթե կոնկրետ նշում եք Արմեն Սարգսյան անունը, հնարավոր է նաեւ այդ թեկնածությունը քննարկվի, չափորոշիչների մեջ կարելի է տեղավորել, բայց քանի որ մենք դեռ անձերի չենք անդրադարձել, մոտ օրերս արդեն մենք քննարկումները կկազմակերպենք եւ դուք կիմանաք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը, հավելելով, որ այնպես չէ, որ մեկ թեկնածու են քննարկելու:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախագահի թեկնածուների ցանկում չկա: Ըստ Բաղդասարյանի ինքը խոսել է Հովիկ Աբրահամյանի հետ, ով նման ցանկություն չի հայտնել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր