17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

07 հուլ 2016 10:30

Աշտարակի քաղաքապետարանում աղբի հարցը ոչ մի կերպ չի լուծում.«Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է.«Աշտարակի քաղապետարանը արդեն քանի տարի է՝ ոչ մի կերպ չի կարողանում լուծել օդերևութաբանական կայանի տարածքում կուտակված աղբի հարցը:

Տարածքի բնակիչները տարիներ շարունակ դիմումներ են հղում Աշտարակի քաղաքապետարան, սակայն աղբը տեղից չի շարժվում: Կենցաղային աղբին խառնված է նաև շինարարական աղբը. Ամեն անգամ, երբ բնակիչները խնդիրը բարձրացնում են, աղբահավաք մեքենաների վարորդները պատճառաբանում են, որ շինաղբը տանել չեն կարող, բայց բնակիչների խոսքերով՝ կենցաղային աղբն էլ չեն տանում: Եթե տանում էլ են, ապա կրկին հավաքվում է: Նրանց պատմելով՝ այդ թաղամասով աղբի մեքենան շաբաթը մեկ է անցնում, և որպեսզի տանը կուտակված աղբից բնակիչներից ոմանք ազատվեն, ստիպված նշյալ տարածքում են աղբը թափում:

Հարևանությամբ ապրող բնակիչների խոսքերով՝ ամռան այս սեզոնին, բացի այն, որ հակահիգիենիկ վիճակ է տարածքում, անտանելի հոտ է գալիս, ու աղբատեղին վարակների աղբյուր է, կրծողներն ու մորմերը այնքան են բազմացել, որ լցվում են մարդկանց տները»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր