Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք. Փաշինյան          ՊԲ-ն կասեցնում է թշնամու առաջխաղացումը՝ պատճառելով ծանր կորուստներ. Տոնոյանի կոչը       Ադրբեջանական կողմը շարունակում է նորանոր կորուստներ կրել. Եվս մեկ տեսանյութ է հրապարակվել    

18 հուն 2018 10:52

«Ժողովուրդ». Արդարադատության նախարա­րության 1-ին հարկում Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում

«Ժողովուրդ». Արդարադատության նախարա­րության 1-ին հարկում Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում  «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարա­րության առաջին հարկում նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում: Մասնավորապես, ըստ լուրերի՝ այն պատկանում է նախարար Հարությունյանի որդուն, միայն թե փաստաթղթերով արված է այնպես, որ կապը չերևա. ձևակերպված է այլ անձի անունով: Իսկ աշխատա­կիցը նրա հարսն է: Ի պատասխան «ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարու­թյունից տեղեկացրին, որ շրջանառվող լուրն ապատեղեկատվություն է: «Արդարադատության նախարարության շենքում աշխատակիցների ընդմիջումները կազմակերպելու համար կա համապատասխան տարածք, որը ներկայում չի գործում: Նշված տարածքը շահագործելու նպատակով դիմել են տարբեր կազմակերպու­թյուններ. ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպություններից որևէ մեկի վերաբերյալ դեռևս որևէ դրական որոշում չի կայացրել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր