13:56 - Հոգեբանը բացատրել է՝ ինչու են մարդիկ այս օրերին զանգվածաբար զուգարանի թուղթ գնում. Daily Mail         13:36 - Աջակցություն կտրամադրվի ամենից շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին      13:16 - Ծայրահեղ ծանր պացիենտի, ինչպես նաև ծանր դեպքերից 2-ի վիճակը բարելավվում է    

18 հուն 2018 12:22

Հենրիխ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ

Հենրիխ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի «Արսենալի» հետՀայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը Լոնդոնի «Արսենալի» հետ:
 
Ինչպես տեղեկացնում է «Transfer news»-ը «Թվիթերի» իր միկրոբլոգում, Մխիթարյանը շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ կստանա` գումարած բոնուսները: Այս կերպ, հայ ֆուտբոլիստը կդառնա «զինագործների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
 
Պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարով:
 
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին կփոխանակի ՄՅՈւ-ի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ:

 
Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում:

Հենրիխ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ
 
Մինչ այդ, «Մանչեսթր Յունայթեդի» երկրպագուները թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին երեկ գիշերը նկատել են իր գործակալ Մինո Ռայոլայի հետ: Նրանցից մեկն իր թվիթերյան էջում լուսանկար է տեղադրել եւ գրառում կատարել, ըստ որի մանչեսթրցիների ավագ Պոլ Պոգբան, որը նույնպես համագործակցում է իտալացի գործակալի հետ, հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին եւ ջերմորեն հրաժեշտ տվել:
Հենրիխ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր