17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

18 հուն 2018 15:22

ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը

ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերըԱյս բավական ճշգրիտ թեստը կազմված հանրահայտ գուրու Օշոյի կողմից: Օգտվեք հնարավորությունից ստանալ Ձեր անձնական կանխագուշակումը:

Ընտրեք այն քարտը, որն ավելի հոգեհարազատ է թվում Ձեզ․
 
Քարտ 1
 
Եթե դուք Ձեր ներսում գտել եք հարցերի պատասխանները, ապա դուք գտել եք բոլոր հարցերի պատասխանները: Ճշմարտությունը կարող է աշխատել միայն Ձեզ հետ: Երբ Ձեր աչքերը բացվում են՝ դա ճշմարտությունն է բացում: Երբ աչքերը փակվում են՝ ճշմարտությունն է դրանք փակում:
Դուք պետք է գիտակցեք այն, որ Ձեր բոլոր արարքները՝ ճշմարիտ են:  Մեդիտացիայի ամենապարզ տարբերակներից մեկը: Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն է ընկնում շնորհիվ այդ գիտակցման: Երբ դուք դեն նետեք բոլոր ավելորդը՝ դուք կսկսեք ապրել ճշմարտությամբ:
 
Խորհուրդ Օշոից

Ներքին ձայնը Ձեզ կդիմի ոչ թե խոսքով, այլ սրտով: Միայն նա կարող է Ձեզ ասել ճշմարտությունը: Լսեք Ձեզ՝ չշփոթեք ձայները Ձեր ներքին ձայնի հետ: Միայն այդ դեպքում ձեռք կբերեք Ձեր սեփական ճշմարտությունը:
 
Քարտ 2

Հիմա մենք այստեղ ենք, բայց ակնթարթ հետո՝ մենք այլևս չենք լինի․․․ Այդ ակնթարթը իր մեջ կարող է կրել շատ բռնություն, ագրեսիա, ատելություն․․․ Մենք ապրում ենք պայքարելով մեկմեկու հետ, փորձում ենք ապացուցել մեր գերակայությունն ու առավելությունը:
 
Խորհուրդ Օշոից

Քարտի վրայի ֆիգուրը պատված է զրահով: Նրա բռունցքները պահում են միայն չարությունն ու բարկությունը: Ուշադիր եղեք և դուք կտեսնեք կոճակներ, որոնք սեղմելուց՝ ֆիգուրը կպայթի:
 
Կատաղի բնույթը շատ հաճախ դառնում է մեծ ցավի դիմակ: Մեզ թվում է, որ դա վախեցնում է մարդկանց, որպեսզի մեզ այլևս չխոցեն: Բայց ամեն ինչ բոլորովին հակառակն է՝ պատելով զրահով, մենք խանգարում ենք մեր վերքերին բուժվել: Այդպիսի պահվածքը չի բերի համընդհանուր սիրուն և հոգատարությանը, որոնք Ձեզ այդքան անհրաժեշտ են:
Եթե դուք հասկացաք, որ այս նկարագրությունը համապատասխանում է Ձեզ՝ կանգ առեք: Դադարեք պայքարել: Նախ, սկզբի համար ներեք ինքներդ Ձեզ:
 
Քարտ 3
Դզենը պնդում է, որ բավական է մի կողմ թողեք Ձեր բոլոր ուսմունքները, անունն ու անձը՝ դուք կրկին կդառնաք անմեղ: Դուք կկատարեք մարդու խաչելություն և կվերածնեք անմեղություն:
 
Խորհուրդ Օշոից

Քարտի վրա պատկերված ծերունին վայելում է խաղաղությունը: Անմեղությունը մեզ է տրվում տարիների ընթացքում՝ փորձի հետ զուգահեռ: Բայց ահա այն արդեն ոչ թե մանկական է, այլ գիտակցված: Այն նմանություն ունի իմաստության հետ և ունակ է ընդունել այդ գոյությունը:
 
mediamag.am

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր