Անթույլատրելի է հանրությանն անորոշության մեջ պահելը, ասեք ողջ ճշմարտությունը սահմանների մասին          Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնու՞մ եք ՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու       Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո Ադրբեջանի զինուժը մտնելու է նաև Բերձոր    

18 հուն 2018 17:35

Կարո Փայլանը Դինքի սպանությունը ուսումնասիրման հարցով մեջլիսին առաջարկ է ներկայացրել

 
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հրանտ Դինքի սպանության 11–րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի խորհրդարանին է ներկայացրել Դինքի սպանությունից հետո տեղի ունեցող զարգացումներն ուսումանասիրելու ու նմանատիպ հնարավոր սպանությունները կանխելուն ուղղված գրավոր առաջարկ։
Ինչպես տեղեկանում ենք HDP–ի պաշտոնական կայքից, Կարո Փայլանն իր առաջարկում շեշտել է, որ Հրանտ Դինքը ջանքեր էր գործադրում Թուրքիայի ժողովրդավարացման ու ժողովուրդների համերաշխության ու խաղաղության համար։
Առաջարկում հիշատակվել է, որ Հրանտ Դինքը Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի մասին հոդված գրելուց հետո թիրախավորվել է ազգայնականների կողմից, իսկ 2005–ին էլ նրա դեմ 301–րդ հոդվածով թյուրքականությունը վիրավորելու մեղադրանքով դատ է բացվել։
«Թուրքիայի ազգային մեծ ժողովը պետք է ուսումնասիրի Դինքի սպանությունից հետո տեղի ունեցող զարգացումները եւ նմանատիպ սպանությունները կանխելու համար կամք դրսեւորի։ Այս համատեքստում պահանջում ենք, որ խորհրդարանը ուսումնասիրություններ սկսի հիշյալ թեմայով»,–նշել է Կարո Փայլանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր