22:30 - Եղանակը Հայաստանում հոկտեմբերի 18-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 18      21:40 - 6 բան, որ տղաներն ավելի շատ են գնահատում աղջկա մեջ, քան գեղեցիկ արտաքինը    

07 հուլ 2016 11:57

Հենրիխ Մխիթարյանի տված բացառիկ հարցազրույցը՝ MUTV-ին. տեսանյութ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին:
 
«Անչափ հուզված եմ: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալն ինձ համար մեծ հնարավորություն: Կներդնեմ բոլոր ուժերս: Այս տարի շատ լավ թիմ է հավաքվել եւ ես ուրախ եմ, որ խաղալու եմ նրանց հետ»,-հարցազրույցի ընթացքում ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանը խոսել է նաև հոր` Համլետ Մխիթարյանի մասին: 
 
«Երբ հայրս ֆուտբոլ էր խաղում, ես դեռ չէի կարող ամբողջովին հասկանալ, թե ինչ է ֆուտբոլը: Երբ նա մահացավ, ես ցանկացա ֆուտբոլիստ դառնալ: Ցանկանում էի շարունակել նրա գործը, և հույս ունեմ, որ ճիշտ ուղու վրա եմ»:
Մանրամասները` տեսանյութում:




loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր