16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին         16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են      15:55 - «Մենք ցանկանում ենք ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը»․ մի խումբ մոտոցիկլիստներ մոտոերթ են իրականացնում «Տղա´ եղեք» կարգախոսով․ ուղիղ    

19 հուն 2018 15:00

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի բիզնեսները

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի բիզնեսներըԱմուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերությունը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, իշխող ՀՀԿ-ի՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ձեռնարկատիրական գործունեության այսբերգի երեւացող հատվածի ընդամենը մի մասը: Այս մասին գրում է լրագրող, Վրաստանում գործող «Ալիք մեդիա» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը Facebook-ի իր էջում:
« ՀՀ Սահմանադրություն, հոդված 124, մաս 4-րդ.
Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, ԶԲԱՂՎԵԼ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ, կատարել վճարովի այլ աշխատանք:

Ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան հանդիսացող Արմեն Սարգսյանը` «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերություններից, որոնք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի և Ղազախստանի նախագծերում:

Բացի այդ, նրա հիմնադրած «Highbury Group»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարևելյան շրջանում էլեկտրաէներգետիկ և ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է:
Ամուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերություններն էլ, Արմեն Սարգսյանի ձեռնարկատիրական գործունեության այսբերգի երեւացող հատվածի ընդամենը մի մասը»,-գրել է լրագրողը:

Սերժ Սարգսյանն այսօր  հաստատեց, որ ՀՀԿ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:Նա նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ հայտնել դրա մասին: Արմեն Սարգսյանն ի պատասխան խորին շնորհակալություն է հայտնել, սակայն մտածելու ժամանակ է խնդրել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր