15:08 - Էրոտիկ մերսումը դարձել է 67-ամյա թոշակառու տղամարդու մահվան պատճառը         14:46 - Պարո՛ն Ֆարմանյան,Փաշինյան Նիկոլն ինչո՞ւ պիտի լիներ բանտում, որ Հրայր Թովմասյանն էլ արտահերթ տեսակցություն տար.հենց Հրայրը կալանավորվի, դուխով դիմիր      14:25 - Պարոն Շամշյան, որ նյութը տալիս ես, կարելի էր նաև ճշտել    

19 հուն 2018 18:05

Աղի գլխավոր վտանգը

Աղի գլխավոր վտանգը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սննդի մեջ չափազանց քանակությամբ աղի գործածումը փոփոխություններ է առաջ բերում աղիների համակարգում, որոնք մարդու ճանաչողական գործառույթների դեգրադացիայի են հանգեցնում: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Nature Neuroscience-ում։
Մասնագետները ցույց են տվել, որ երեք շաբաթվա ընթացքում նատրիումի քլորիդի
չարաշահումը հանգեցնում է էնդոթելային ֆունկցիայի խանգարման, ուղեղի արյան հոսքի նվազման եւ ճանաչողական խանգարումների, բայց չի փոխում զարկերակային ճնշումը:
Գիտնականները նման եզրակացությունենրի են հանգել մկներին դիտարկելու ընթացքում: Ստացված արդյունքները, նշում են հեղինակները, ճիշտ են նաեւ մարդկանց համար: Մասնագետները նկատել են, որ բարձրաղային սննդակարգի բացասական հետեւանքները վերանալու հնարավորություն են ունեցել կրծողներին սնման նորմալ ռեժիմի վերադարձնելու դեպքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական գործածել հինգ գրամ աղից ոչ ավելի: Նշվում է, որ մարդու կողմից աղի գործածումն օրական մինչեւ հինգ գրամ նվազեցումը կարող է տարեկան մոտավորապես 2,5 միլիոն մահեր կանխել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր