14:43 - Այս երեքը պահանջում են.սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ, ներազգային պառակտում և սոցիալական աղետ         14:30 - Տեղյա՞կ եք ,մեկ էլ ժայռի հետևից ոչ ծառայողական մեքենայով դուրս են պրծնում մեր փառապանծ ոստիկանները.իմքայլական պատգամավորը՝ պարետին      14:10 - Տեսանյութ.Պուտին, հեռացի՛ր, Պուտին, գո՛ղ,55 հազարանոց զանգվածային ցույց՝ Խաբարովսկում    

19 հուն 2018 18:50

Իդեալական կին դառնալու 10 կանոն

 Իդեալական կին դառնալու 10 կանոն
1. Եթե ցանկանում ես, որ քեզնից կախում ունենան, ինքդ կախում մի ունեցիր Տղամարդիկ սիրում են բարձրաձայնել, որ կինը պետք է լինի հոգատար ու քնքուշ, բայց հոգու խորքում նրանք չեն հարգում այդպիսի կանանց: Որքան շատ հարմարվես սիրելիիդ քմահաճույքներին, զոհ գնաս թուլություններին ու հոգ տանես նրա մասին, այնքան ավելի քիչ է նա քեզ գնահատելու: 2. Քեզ այնպես պահիր, կարծես չես վախենում կորցնել նրան
 Մի փոխվիր հանուն նրա: Նա ասում է, որ սիրում է շիկահերներին և երազում է քեզ հետ ձի քշել, իսկ դու միանգամից ներկում ես մազերդ ու վազում ձի քշել սովորելու: Տեսնելով քո ոգևորվածությունը, տղամարդն ավելի շուտ կվախենա և կհասկանա, որ քո սեփական կյանքն այդքան էլ հետաքրքիր չի:
 3. Մի’ վախեցիր մրցակցուհիներից
Եթե սենյակ է մտնում շքեղ կին, և դու սկսում ես նյարդայնանալ, տղամարդը նկատում է ձեր միջև տարբերությունը: Իսկ եթե ձև ես տալիս, որ չես էլ նկատում նրան, տղամարդը կգնահատի քո ինքնավստահությունը: Այդ ժամանակ այն մյուս կինը կդադարի այդքան գրավիչ երևալ:
 4. Ցույց մի տուր զգացմունքներդ
Երբեմն զարմանում ենք` տեսնելով, թե ինչպես են գեղեցիկ ու խելացի կանայք միայնակ: Պատճառը, որպես կանոն, ցածր ինքնագնահատականն է և չափից դուրս զգացմունքայնությունը: Տղամարդու գործողություններին էմոցիոնալ կերպով արձագանքելով ցույց ես տալիս ձեր խոցելիությունը և կորցնում նրա հարգանքը:5. Եթե ցանկանում ես պահել` բաց թող
Նրան լիակատար ազատություն տուր: Եթե նա ցանկանում է երեկոյան հանդիպել ընկերների հետ, ապա պարզապես թուլացիր ու մի արձագանքիր: Աշխատիր քեզ բնական պահել, ներշնչիր քեզ, որ չես կորչի առանց նրա: Մի հարցաքննիր, թե որտեղ էր, ինչ էր անում, ցույց տուր, որ անգամ չես էլ նկատել նրա բացակայությունը: Դրանով հանդերձ քեզ կիրթ և ուշադիր պահիր, կամակորություններ մի արա ու ցույց մի տուր, որ վիրավորվել ես: Զգալով քո անտարբերությունը, տղամարդը ենթագիտակցորեն կցանկանա մտերմանալ քեզ հետ` ինչպես պլյուսը մինուսին:
6. Համոզիր քեզ սեփական գրավչության մեջ
Ինքդ քեզ ամեն օր հաճոյախոսություններ արա, մտքովդ անգամ մի անցկացրու, որ տգեղ ես, ավելորդ քաշ կամ անորակ մազեր ունես` իհարկե հետևելով արտաքին տեսքիդ` այն անընդհատ կատարելագործելով:
7. Նրան միշտ անբավարարված թող
Նրան երկար հաղորդագրություններ մի գրիր, մի զանգիր ամեն օր և մի համաձայնի այն ամենի հետ, ինչ նա առաջարկում է: Որքան քիչ է տղամարդը ստանում, այնքան ավելի շատ է ուզում: Հիշիր, որ տղամարդիկ իրենց բնույթով որսորդ են:
8. Կատակիր
Հումորով վերաբերվել ինքդ քեզ և սիրելիիդ միշտ պետք է: Այստեղ գլխավորը չափը չկորցնելն ու հեգնանքի չանցնելն է: Կանոն դարձրու ծիծաղել այն բաների վրա, որոնք լարում են մյուս կանանց: Հիշիր, որ հումորի զգացումը սեքսուալ է:
9. Մի վերածվիր նրա մայրիկի
Այն, որ ցանկացած տղամարդ փնտրում է իր մոր նման կնոջ, ճիշտ է: Բայց նման կնոջ հետ կյանքը շուտ հոգնեցնում է: Դու կարող ես հետաքրքրվել սիրելիով և նրա համար համեղ ընթրիք պատրաստել, բայց հիշիր, որ նա երեխա չէ:
10. Մի’ փնտրիր նրա մեջ հորդ
Շատ հաճախ ինքնաբավ տղամարդու հանդիպելով կինը բարձրացնում է թաթիկներն ու ամբողջովին հանձնում իրեն տղամարդու իշխանությանը: Նա դառնում է փոքրիկ կամակոր աղջնակ, ով սպասում է միայն ուշադրության և նվերների: Պետք չէ զարմանալ, եթե նման հարաբերություններում կիրքը շատ շուտ հանգի, չէ՞ որ ոչ մի տղամարդու չեն ոգևորում անպաշտպան երեխայի հետ հարաբերությունները:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր