17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին         16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ      16:27 - Մոսկվայի ավելի քան 10 դպրոցներ տարհանվել են պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո    

20 հուն 2018 11:05

«Ժողովուրդ». Անտեսանելի պայքար. Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել

«Ժողովուրդ». Անտեսանելի պայքար. Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, քաղաքական կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր է նախաձեռնել:

Դեսպանը հավելել է, թե այդ օրենսդրական քայլերի ընդունումից եւ իրականացումից հետո ընտրությունները կդառնան ավելի մաքուր, արդար եւ ավելի լավը: Նա, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, այլ խորհուրդ է տվել դա հարցնել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից:

«Ժողովուրդ» օրաթերթը նախարարից փորձեց ճշտել տեղեկությունը, սակայն, ապարդյուն:

Նշենք նաեւ, որ այս ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել ու շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ընտրական օրենսգրքի մի նախագիծ, որտեղ, սակայն, իրավական ամրագրումներ են ներկայացված վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Իսկ քաղաքական կոռուպցիայի՝ ընտրակաշառքի վերաբերյալ չկա որեւէ բառ: Չի բացառվում, այնուամենայնիվ, որ հիմա ԸՕ եւս մեկ նախագիծ է մշակվում, բայց քանի որ դեռ չի ավարտվել, շրջանառության մեջ չի դրվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր