Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

20 հուն 2018 20:10

10 անսովոր մասնագիտություն, որոնք շատ պահանջված կլինեն ապագայում

 10 անսովոր մասնագիտություն, որոնք շատ պահանջված կլինեն ապագայում
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ առաջանում են մի շարք նոր և, առաջին հայացքից՝ անսովոր մասնագիտություններ: Այս մասնագիտությունները շատ պահանջված կլինեն առաջիկա տարիների ընթացքում:
1. Բլոկչեյն-մասնագետ բժշկության և դեղագիտության ոլորտում
Բլոկչեյն տեխնոլոգիաներն ասոցիացվում են կրիպտոարժույթների, ֆինանսական ոլորտի և բանկային գործի հետ: Սակայն վերջին շրջանում այս տեխնոլոգիաները զարգանում են նաև բժշկության ոլորտում:
Բժշկական և դեղագործական ընկերություններն ակտիվորեն զարգացնում են բլոկչեյն-նախագծեր, որոնք շուտով կունենան իրական նախագծերի կարգավիճակ:
Անհրաժեշտ գիտելիքներ՝ բժշկություն (կախված մասնագիտացումից), բլոկչեյն-տեխնոլոգիաներ:
2. Կիբերհոգեբան
Այս մանագիտությունը դեռևս գոյություն չունի, սական շատ անհրաժեշտ կլինի ապագայում: Google-ի արհեստական ինտելեկտի և վիրտուալ իրականության հիման վրա արդեն իսկ ստեղծվում է նախագիծ, որը կոչվել է հալյուցինացիոն մեքենա:
Դրա աշխատանքը կարելի է համեմատել հիպնոսի հետ: Մասնագետները ենթադրում են, որ նման դիվայսները կարող են օգտագործվել հոգեբուժության ոլորտում՝ հատուկ մասնագետների հսկողության ներքո:
Անհրաժեշտ գիելիքներ՝ հոգեբանություն, հոգեբուժություն, լրացված իրականություն, վիրտուալ իրականություն, արհեստական ինտելեկտ:
3. Խելացի քաղաքի գիդ-էքսկուրսավար
Խելացի գադջետներն ու սարքավորումներն այժմ ամենուր են: Առաջիկա 5 տարում, ըստ մասնագետների՝ կլինեն խելացի քաղաքներ՝ հագեցած խելացի սարքավորումներով:
Սկզբնական շրջանում մարդիկ շատ դժվարությամբ կհամակերպվեն այդ քաղաքներին, այդ իսկ պատճառով կլինի խելացի քաղաքի գիդ-էքսկուրսավարի կարիք:
Անհրաժեշտ գիտելիքներ՝ նեյրոցանցեր և արհեստական ինտելեկտ:
4. Համակարգչային էկոհամակարգերի և մուլտիհարթակների ճարտարապետ
Աշխարհում ամեն ինչը դառնում է համակարգչային էկոհամակարգ և շատ է բարդանում: Վեբ-ծառայություններն աճում են մեդիակորպորացիաների մակարդակի, կայքերը դառնում են ընկերություններ, ստեղծում են կոնտենտ, և այլն: Միշտ կգտնվի աշխատանք այն մարդկանց համար, ովքեր կարողանում են ճկունությամբ օգտվել նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներից:
Անհրաժեշտ գիտելիքներ՝ ՏՏ, բլոկչեյն, արհեստական ինտելեկտ:
5. Կրիպտոարժույթների ներդրման խորհրդատու
Այս մասնագիտությունը կտրուկ աճ է գրանցում բիտկոինների շուրջ առաջացած մեծ աղմուկի շնորհիվ: Այն մարդը, ով կկարողանա հասկանալ, թե ինչ է կատարվում արժույթների շուկայում, կկարողանա խորհուրդ տալ, թե ինչ արժեք է պետք գնել, և ինչ արժեք վաճառել, հեշտորեն կկարողանա աշխատանք գտնել:
Անհրաժեշտ գիտելիքներ՝ գիտելիքներ կրիպտոարժույթների ոլորտում, բլոկչեյն, ֆինանսներ, ներդրումներ:
Ըստ մասնագետների՝ կա առնվազն ևս 5 մասնագիտություն, որ շատ պահանջված կլինի ապագա 10 տարիների ընթացքում: Այս մասնագիտություններն են՝
6. Մարքետոլոգ՝ մեքենայական ուսուցման գիտելիքներով
7. Բլոկչեյն խորհրդատուներ բիզնեսի համար
8. Մասնագետ, ով կկազմակերպի digital-միջոցառումներ
9. Ռեժիսոր, ով կբեմադրի թատերական ներկայացումներ՝ վիրտուալ և լրացված իրականությունով
10. Տեխնոփիլիսոփա, տեխնոսոցիոլոգ և տեխնոմշակութաբան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր