12:05 - Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին         11:44 - Այսօրվա պատժամիջոցները միայն սկիզբն են.ԱՄՆ-ն այլեւս չի հանդուրժելու Թուրքիայի գործողությունը Սիրիայում      11:23 - Գերհզոր արագությամբ ավելանում էդավաճան լակոտների գլխաքանակը. Մի մտեք տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ    

21 հուն 2018 16:43

Արցախի ՊԲ-ն զավեշտ է համարում, որ Ադրբեջանի զինուժը անօդաչուից ձեռքի նռնակ է նետել

 Արցախի ՊԲ-ն զավեշտ է համարում, որ Ադրբեջանի զինուժը անօդաչուից ձեռքի նռնակ է նետելԵրեկ՝ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օպերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել եւս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ:Այս մասին ասվում է ԱՀ ՊԲ հաղորդագրության մեջ:

«Զավեշտական է, որ շուրջ չորս միլիարդ ռազմական բյուջեի մասին անընդհատ բարձրագոչող Ադրբեջանը 21-րդ դարում օգտագործում է տնայնագործությամբ պատրաստված «ռազմատեխնիկական» միջոց, որը, դեռեւս 20-րդ դարում կիրառում էին աֆղանական մոջահեդները, իսկ ապա նաեւ՝ «Իսլամական պետության» ահաբեկիչները»,- ասվում է հայտարարության մեջ:

Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել:


Ադրբեջանը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել էր հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ: ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր