19:30 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ         19:00 - Մոմավառություն հանուն համերաշխ ընտրապայքարի. Տեսանյութ      18:14 - Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ    

22 հուն 2018 13:05

«Ելքը» դեմ կքվեարկի ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին

«Ելքը» դեմ կքվեարկի ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին«Ելքը» կհանդիպի և կխոսի նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, բայց «դեմ» կքվեարկի նրա թեկնածությանը. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Հանդիպման առաջարկ երբ որ լինի, կարծում եմ՝ «Ելքն» անպայման կհանդիպի՝ լսելու, քննարկելու, մեր մտահոգությունը հայտնելու, բայց վստահ եմ, որ չի անդրադառնա քվեարկության վրա»,-ասաց նա:

Նա հիշեցրեց, որ «Ելքը» սեփական թեկնածուին է առաջադրել, թեև վերջինս անհրաժեշտ ձայներ չի ստացել, «Ելքը» կշարունակի իր թեկնածուի քարոզչությունը»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հավելեց, որ իրենց թեկնածուն ավելի գերադասելի է, և ՀՀԿ-ին առաջարկեց, որ որպեսզի լինի մրցակցություն և նախագահի ավելի լեգիտիմ ընտրություն, կարող են իրենց թեկնածուի համար ՀՀԿ-ից 18 ստորագրություն ապահովել. այդպես գոնե բանավեճ կլինի:

Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ ավելի քան համոզված է, որ ՀՀԿ-ին նախագահ ընտրելու համար անհրաժեշտ հավելյալ 14 ձայները «Ծառուկյան» խմբակցությունը կլրացնի։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր