19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

22 հուն 2018 13:50

Խոշոր ավտովթար Եղվարդում. բախվել են Opel-ն ու Chevrolet-ը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Եղվարդում. բախվել են Opel-ն ու Chevrolet-ը. կան վիրավորներԵրեկ՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ Արվեստի դպրոցի և տեղադրված արագաչափի դիմաց, բախվել են Եղվարդ քաղաքի Երևանյան 7ա շենքի բնակիչ՝ 36-ամյա Արա Սիմոնյանի վարած Chevrolet մակնիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 22-ամյա Սիրեկան Պետրոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 50-ամյա Նաիրա Պողոսյանը, 24-ամյա Ալեքսան Կանջյանը, 20-ամյա Լիանա Պետրոսյանը և 11-ամյա Էլեն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կայքի տեղեկություններով՝ Opel-ի վարորդն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ավտովթարների մեջ, և սա նրա 3-րդ վթարն է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր