18:05 - Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը         17:15 - Գիշերը կարևոր հայտարարություն է լինելու.Եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի      16:27 - Հայտնի է, թե ինչից է մահացել զինծառայողը    

22 հուն 2018 15:07

Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:

Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության մասին ու հայտարարել, որ «թուրք ժողովուրդն այդ տարիներին ավելի շատ կորուստներ է ունեցել, քան հայերը», փոխանցում է թուրքական «Աքշամ» պարբերականը:

«Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են՝ կոչելով դա «Հայոց ցեղասպանություն», - ասել է Էրդողանը:

Հայոց ցեղասպանության թեմային Էրդողանն անդրադարձել է Ալժիրի դեպքերի մասին խոսելուց անմիջապես հետո՝ մեղադրելով եվրոպացիներին այնտեղ տեղի ունեցած կոտորածների համար և հիշեցնելով, որ Հյուսիսային Աֆրիկայի այդ տարածքները նույնպես ժամանակին կցված են եղել Օսմանյան կայսրությանը: 

«Սա ես ասում եմ նրանց, ովքեր խոսում են ցեղասպանության մասին», - ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի ԳՇ-ի արխիվներում միայն առկա է Հայկական հարցին առնչվող 1 մլն 700 հազար արխիվային փաստաթուղթ: Ըստ նրա՝ իրենք պատրաստ են բացել դրանք, սակայն հայկական կողմն «անպատասխան է թողնում երկկողմանի կերպով արխիվները բացելու առաջարկները»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր