11:37 - Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից         11:32 - Տեսանյութ. Նորածինը մահացել է, մորը փրկել են.Մանրամասներ նորածնի մահվան դեպքից      11:14 - Կարևոր դրվագ հիշեցի.Ֆլեշի Բարսեղին պետբյուջեից «գրեֆ» արած միլիոն դոլարը կարո՞ղ է ոչ միայն ընտրակաշառք բաժանելու համար էր, թե նաև մարդասպաններ վարձելու    

07 հուլ 2016 13:10

Անոնիմ մի «դիմակ պատռող» գիր է թևածում հայկական ֆեյսբուքում

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անստորագիր ու անոնիմ մի «դիմակ պատռող» գիր է թևածում հայկական ֆեյսբուքում և անոնիմ կայքերում: Ակնհայտորեն բավական հետաքրքիր շրջանակների՝ բավական մեծ անհանգստություն է պատճառում ազատագրված՝ արցախամերձ հայկական Ուտիք նահանգի տարածքների հանձնման դեմ պայքարողների ակտիվությունը և ի հայտ են գալիս զավեշտի հասնող կեղծ և մտացածին փաստերով կառուցված, կոնսպիրոլոգիական բնույթի անանուն գրություններ, որոնք, ըստ դրանց գրչակների՝ միտված են վարկաբեկելու և «դիմակազրկելու» իրենց պատվիրատուների գծին հակառակ խոսողներին: Ցավալին այստեղ այն է, որ նման մակարդակներում իրականում նման մակարդակ ունեն և գաղափարների պայքարը պատկերացնում են աշխատատար «հետաքննությունից» հետո սնամեջ և էժանագույն «կոմպրոմատներ» ստեղծելով և կեղծ օգտատերերի միջոցով դրանք տարածելով: Մնացածն, իհարկե, ինչպես ասացի, զավեշտի ոլորտից է:





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր