20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

23 հուն 2018 17:50

Լսումներին ոչ մի գործարար չի մասնակցում, որովհետեւ գնաճը նրանց ձեռնտու է. Արամ Սարգսյան

 
Հատկանշական է, որ թանկացումներին վերաբերող խորհրդարանական լսումների ոչ մի գործարար չի մասնակցում, որովհետեւ գնաճը նրանց ձեռնտու է:  Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Նրա խոսքով, հասարակությունն արդեն 25 տարի ականատես է նման լսումների ու կառավարության նույն խոսքերին, թե այս տարվա բյուջեն ամեն ինչ ներառել է, սպասեք, զարգացման ճանապարհով ենք գնում եւ այլն. «Մարշրուտն եք սխալ ընտրել, այս մարշրուտով տաճար չեք տանի: Մանտրա եք դարձրել, թե ազատ շուկայական հարաբերություններ են, բա պետական կարգավորումը որտե՞ղ է: Ինչ հեռանկար կարող է ունենալ պետությունը երբ հայտարարում եք, որ 250 հազար ընտանիք Հայաստանում աղքատ է»,-ասաց նա:
Արամ Սարգսյանն ընդգծեց, որ պետությունը հսկայական պարտք է կուտակել. «Ասում եք էժան փող են տալիս, չվերցնե՞նք: Վերցնում եք ի՞նչ անեք, վերցնում եք որ գործի մեջ դնեք, շահույթ ստանաք, վարկը փակեք, բա ո՞ւր է նման օրինակ: Ո՞ւր է մի օրինակ, որ վարկը վերցրել եք ու արտադրության մեջ եք դրել: Ասում եք դա ներդրողը պետք է անի, բայց ո՞ւր են ներդրողները: Չեն գալիս, որովհետեւ պայմանները բավարար չեն, որ լուրջ ներդրումներ գան անեն: Պետական պարտքը ողջ պետության բեռն է, ո՞վ է պատասխան տվել որեւէ վարկ մսխելու համար»,-հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է պնդումներին, թե վառելիքի թանկացումները մեծ ազդեցություն չեն ունենալու հասարակության վրա, Արամ Գ. Սարգսյանն ասաց. «Առաջին դասարանի երեխան էլ ձեզ կասի, որ եթե վառելիքը թանկանում է, ուրեմն մուլտիպլիկացիոն էֆեկտը պետք է գնա»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր