17:00 - Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Խաժակյանի գրառմանը         16:35 - Տեսանյութ.Ինչպես են ոստիկանները գիշերը շուրջ 30 պոռնիկների բերման ենթարկում      16:15 - Առաջիկա տասնամյակում եւս մեկ կորոնավիրուս կհայտնվի․Մարդկանց իրական թիվը կարող է 10 անգամ ավել լինել, քան պաշտոնական թվերն են    

24 հուն 2018 16:15

Հայաստանի տարածքով Աֆղանստան հասնել փորձած ԻՊ-ի անդամը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

 Հայաստանի տարածքով Աֆղանստան հասնել փորձած ԻՊ-ի անդամը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
ՌԴ Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանը 10 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել տաջիկին, որը փորձել է Հայաստանի տարածքով հասնել Աֆղանստան և միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ալյոնա Կատկալոյի խոսքը:
«Դատարանը համոզիչ է համարել մեղադրող կողմի ապացույցներն առ այն, որ Դոնի Ռոստովում բնակվող ծնունդով Տաջիկստանից Աբդուրահիմ Մուհիդինովը, պատրաստվելով միանալ «Իսլամական պետության» ստորաբաժանմանն Աֆղանստանում, հաղորդել է իր տվյալները հավաքագրողին, համաձայնեցրել նրա հետ իր երթուղին դեպի Աֆղանստան, ինչպես նաև ձեռք բերել Երևան ուղղությամբ ավիատոմս», - ասել է Կատկալոն:
Աբդուրահիմ Մուհիդինովը ձերբակալվել է Հայաստան ուղևորվելու փորձի ժամանակ՝ 2017 թվականի հունիսի մեկին Դոնի Ռոստովի օդանավակայանում սահմանային հսկողություն անցնելիս:
Նա պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր