17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

25 հուն 2018 13:37

«Սասնա Ծռերի» դատական նիստն ընթանում է առանց նրանց ներկայության

«Սասնա Ծռերի» դատական նիստն ընթանում է առանց նրանց ներկայությանԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նսատավայրում այսօր՝ հունվարի 25-ին, ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին միայն մեկ ամբաստանյալ է մասնակցում՝ Արմեն Լամբարյանը։
Մնացած 10 անդամները հեռացված են դատական նիստերի դահլիճից՝ սանկցիա կիրառելու հետեւանքով։ Դատարանը նիստի սկզբում միայն Մանվել Աթոյանին նիստերի դահլիճ բերեց, որպեսզի ճշտի նրա կարծիքը պաշտպան ներգրավվելու հետ կապված եւ նորից հեռացրեց նիստերի դահլիճից։
Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:
«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր