Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

25 հուն 2018 20:30

Ամերիկահայ բարերարը շուրջ 100 անվանում բժշկական սարքավորումներ եւ գույք է նվիրել ՊՆ-ին

 
Հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՊՆ դեղորայքի եւ բժշկական գույքի կենտրոնական բազա, ծանոթացել ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությանը ամերիկահայ բարերար Մայք Սարիանի նվիրաբերած սարքավորումներին ու պարագաներին:
Նվիրատվությունը, որը ներառում է շուրջ 100 անվանում բժշկական սարքավորումներ եւ գույք, փոխանցվել է «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի միջոցով: Ամերիկահայ բարերարը զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությանը նվիրաբերել է մեծաքանակ բժշկական սարքավորումներ եւ գույք, խնամքի պարագաներ, բժշկական ծախսվող նյութեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դոլար:
Նվիրաբերված բժշկական սարքավորումներն են` շարժական ռենտգեն ապարատներ, անզգայացման եւ արհեստական շնչառության ապարատներ, ուլտրաձայնային հետազոտման սարքեր, լաբորատոր ախտորոշիչ սարքավորումներ, հիվանդների խնամքի մոնիտորինգի եւ ավտոմատ ներարկման համակարգեր եւ այլն: ՀՀ ՊՆ դեղորայքի եւ բժշկական գույքի կենտրոնական բազայում պահեստավորված սարքավորումները եւ գույքը, խնամքի պարագաներն ու ծախսվող նյութեր, ըստ կարիքների, բաշխվելու են զինվորական հոսպիտալներին:
Կարեւորելով սահմանամերձ համայնքների առողջապահական համակարգի արդյունավետ գործունեություն` սարքավորումների որոշ մասը կհատկացվի սահմանամերձ համայնքների առողջապահական հաստատություններին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր