Տեսանյութ.Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում          Քարվաճառում ճանապարհ սարքելիս Ժայռաբեկորները թափվել են ադրբեջանցի էքսկավատորի վրա, որն էլ տեղում մահացել է       Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված առաջարկվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային օրեր    

26 հուն 2018 13:15

Ժիրայր Սեֆիլյանը ազատ կարձակվի՞

Ժիրայր Սեֆիլյանը ազատ կարձակվի՞Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու մինջնորդությամբ քիչ առաջ հանդես եկավ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են և նա չի կարող ազդել գործող վկաների և տուժողների վրա, ուստի դատարանը պետք է փոխի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը։ Իսկ այն մերժելու դեպքում՝ պետք է կիրառվի գրավ։
Միջնորդության դեմ առաջկեց դատախազը, նշելով, որ առկա են հիմքեր, որ Ժիրայր Սեֆիլյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչնդոտել գործի քննությանը, չներկայանալ դատաքննությանը։
Դատավորն այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում, իսկ մինչ այդ, դատավորը բավարարեց Սասնա Ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին դատարան հրավիրելու միջնորդությունը։ Նրանք ևս մեղադրվում են զանգվածայյին անկարգություններ կազմակերպելու փորձի մեջ։
 
a1plus

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր