Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին          Տեղի ունեցավ «Սուրմալուի» ողբերգությունը, 2-րդ պլան մղվեց Բերձորի և Աղավնոյի հանձնումը...դեռ «Սուրմալուի» վերքը բաց, իսկ մեզ ահաբեկում են մետրոյում ռումբ տեղադրելու մասին տեղեկատվությամբ..       Շինարարները սպառնում են քանդել գաղութի պատերը, եթե իրենց աշխատավարձը չտան    

26 հուն 2018 15:15

Վենդետա հայկական ձևով. բանտային ընկերոջը սպանել է անձնական դրդապատճառներով

Վենդետա հայկական ձևով. բանտային  ընկերոջը սպանել է անձնական դրդապատճառներովՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Շենգավիթում Սամվել Ավագյանի սպանության դեպքի հանգամանքները, բացահայտվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 46-ամյա տղամարդուն:
ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2017թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 20:35-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ՝ ծնված 1969 թ.։ Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել եւ հոկտեմբերի 4-ի առավոտյան՝ առանց գիտակցության գալու, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ, ստեղծվել քննչական խումբ եւ ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ է՝ ծնված 1971թ., դրդապատճառը:
Մասնավորապես նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը միմյանց ճանաչել են դեռ 1988 թվականից, գտնվել ընկերական հարաբերությունների մեջ։ 2011 թվականին միաժամանակ պատիժ են կրել քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում անձնական հարցերի շուրջ առաջացել են տարաձայնություններ, ինչի հետեւանքով նրանց հարաբերությունները վատթարացել են: Իսկ 2014 թվականից հետո 46-ամյա տղամարդը տուժողին մեղադրել է իր ընտանիքի անդամի հետ տեղի ունեցած միջադեպի մեջ:
Դեպքի օրը՝ 2017թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 46-ամյա տղամարդը վրեժխնդիր լինելու նպատակով «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Ս.Ավագյանի՝ Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող տան մոտ եւ «ՏՏ» տեսակի ատրճանակից 3 անգամ կրակել տան մոտ միայնակ նստած Ս.Ավագյանի ուղղությամբ: Վերջինս  ստացած հրազենային վնասվածքներից բժշկական կենտրոնում մահացել է: 
Բացի այդ, իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտվել է, որ 46-ամյա տղամարդը առնչություն ունի նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ: Օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ՝ նրան պատկանող ավտոտեխսպասարկման կետում գտնվող աշխատասենյակում հայտնաբերվել է թմրամիջոց: 
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր