18:33 - Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Տեսանյութ         17:32 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ      16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է    

26 հուն 2018 16:50

Ինչպե՞ս տարբերել խալը` պապիլոմայից

 Ինչպե՞ս տարբերել խալը` պապիլոմայից
Շատ մարդիկ շփոթում են խալերը պապիլոմայի հետ ու ընդհանրացնում են այս երկու հասկացությունները:
Իրականում դրանք շատ են տարբերվում: Թե կոնկրետ ինչով` կպատմենք ստորև.

Ի՞նչ է խալը
Խալը բարորակ գոյացություն է, որն ինքնին օրգանիզմին վնաս չի հասցնում: Խալերի վիճակին պետք է միշտ հետևել, որպեսզի նրանք մելանոմայի չվերածվեն: Մելանոման չարորակ գոյացություն է, որից մարդ պետք է զգուշանա:
Բնածին հետքերը, որոնց բժշկության մեջ անվանում են անև նևուս, առաջանում են մարդու վրա դեռ մոր արգանդում: Խալերն առաջանում են երեխաների մոտ մեկ տարեկանից հետո: Ավելի ճիշտ նկատելի են դառնում, քանի որ դրանք նույնպես առաջանում են մոր արգանդում եղած ժամանակ, բայց շատ փոքր են լինում և անգույն:
Հաճախ խալերը շփոթում են պապիլոմաների հետ: Բայց նրանք շատ են տարբերվում միմյանցից: Միակ նմանությունն այն է, որ նրանք երկուսն էլ բարորակ նորագայացություններ են և կարող են մաշկի քաղցկեղի պատճառ դառնալ:

Ի՞նչ է պապիլոման
Պապիլոման վարակի տեսակ է, որն առաջանում է մարդու մաշկի և լորձաթաղանթի վրա: Այս վարակն անցնում է մարդուն կենցաղային և սեռական ճանապարհով:
Պապիլոմաները լինում են հարթ և կախված, չափսերը կարող են տատանվել 2-4 մմ-ից մինչև 14-16 մմ: Կախված և մեծ պապիլոման կարող է ձևափոխվել վնասվածքի արդյունքում: Այդպես, ոչ մեծ գոյացությունը կարող է արագ մեծանալ և վերածվել չարորակ ուռուցքի: Այնպես որ, եթե գոյացությունն անընդհատ ենթարկվում է վնասվածքի, ավելի լավ է այն հեռացնել:
Ո՞րն է խալի և պապիլոմայի տարբերությունը
Ստույգ տարբերել խալերը պապիլոմաներից կարելի է միայն մաշկաբանի օգնությամբ: Ինչպես նաև կարելի է ինքնուրույն հասկանալ, թե դրանցից որն է ձեր մարմնի վրա: Ահա խալերի և պապիլոմայի հիմնական տարբերությունները.
Պապիլոման ունի փափուկ և շարժուն կառուցվածք, իսկ խալը՝ խիտ և ամուր:
Պապիլոման անոթներ ունի, իսկ խալը կազմված է միայն մաշկի բջիջներից:
Բնածին հետքերը կարող են փոխանցվել մարդուն ժառանգաբար, իսկ պապիլոման փոխանցվում է կենցաղային կամ սեռական ճանապարհով:
Խալը կարող է ունենալ և՛ բաց գույն, և՛ մուգ գույն: Պապիլոման միայն բաց գույն է ունենում:
Պապիլոման հիմանականում լինում է ակտիվ շփման հատվածներում և լորձաթաղանթի վրա: Խալերը կարող են լինել մարմնի ցանկացած հատվածում:
Պապիլոմաները ստույգ, հստակ ձև չունեն, իսկ խալերը միշտ ունենում են հավասար եզրեր և համաչափ ձև:
Խալերն ու բնածին հետքերը առաջանում են մարդու մարմնի վրա ծնվելիս, իսկ պապիլոմաները՝ վարակն օրգանիզմ մտնելուց մեկ ամիս հետո:
Խալերն ու պապիլոմաները բազմաթիվ տարբերություններ ունեն, բայց, այդուհանդերձ մարդը կարող է հեշտությամբ շփոթել դրանք: Այդ պատճառով, եթե ձեր մարմնի վրայի գոյացություներն անհանգստացնում կամ վախեցնում են ձեզ, անպայման դիմեք բժշկի:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր