18:02 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը         17:09 - Չնայած դիրքորոշումների տարբերության,ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում      16:40 - Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի    

26 հուն 2018 17:35

Փոխվարչապետի պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

 Փոխվարչապետի պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. հունվարի 26-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵԱՏՄ Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի, ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հարցեր:
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև «Հայաստան: Երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքներ» զեկույցը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր