17:04 - Տեսանյութ. ԱԳՆ կեղծիքի, Արցախի խնդրից շեղումների, Փաշինյանի օրակարգի մասին         16:40 - ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել      16:19 - Տեսանյութ. Քրեական գործ հարուցող մարմինները իշխանության ազդեցության տակ են գտնվում․ Ռոբերտ Քոչարյան    

27 հուն 2018 16:50

Մոսկվայում պայթյունի մասին անանուն զանգի պատճառով տարհանվել է երկու կայարան

Մոսկվայում պայթյունի մասին անանուն զանգի պատճառով տարհանվել է երկու կայարանՄոսկվայի Կիևյան և Կուրսկյան երկաթգծային կայարաններում հնարավոր պայթյունի վերաբերյալ անանուն զանգի հետևանքով տարհանվել է շուրջ 1000 մարդ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ներկայում համապատասխան մարմինները փորձում են ճշտել տեղեկատվության իսկությունը: Կայարանների շենքերում աշխատում են սակրավորները:
Հունվարին ևս նմանօրինակ զանգ էր ստացվել Մոսկվայում երեք կայարաններում պայթյունի վտանգի մասին, սակայն այդ ժամանակ տեղեկությունը չէր հաստատվել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր