14:46 - Տեսանյութ. Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Սուրբ Ղազար կղզում         14:25 - Մի քանի օրից պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի գները կբարձրանա՞ն, թե ոչ      14:13 - Եթե Սասուն Միքայելյանը երաշխավորություն է ներկայացրել Նորատուսցի Ալիկի համար, դա դեռ չի նշանակում, որ նա խրախուսում է այդ երևույթը    

27 հուն 2018 15:31

Գյումրեցի Ավետիսյանների դուստրը երեխա է ունեցել

Հունվարի 26-ին երեկոյան Երևանի 3-րդ մանկական հիվանդանոցում ծնվել է 2015 թվականի հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների դուստր Լուսինեի երրորդ զավակը: Լուսնեն մինչ այս որդի ու դուստ ուներ: Ծնողները փոքրիկին կոչել են սպանված 3 տարեկան Հասմիկի անունով: Երեխան ծնվել է բնական եղանակով՝ 3 կիլոգրամ 800 գրամ քաշով և 51 սմ հասակով: Լուսինեն ու նրա ամուսինը նախապես էին որոշել, որ երեխան կրելու է սպանված Ավետիսյաններից մեկի անունը: Մոր և աղջկա վիճակը նորմալ է: Հասմիկ անունը կրել է նաև Լուսիների մայրը: 

 
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայիթիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը: Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր