17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

27 հուն 2018 18:30

Սահակաշվիլին Կիեւի կենտրոնում երթ կանցկացնի

 
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ փետրվարին 4-ին մտադիր է 2018 թվականի առաջին երթը անցկացնել Կիեւի կենտրոնում:
«Փետրվարի 4-ին ժամը 12.00-ին մենք կհավաքվենք Կիեւում: Հավանաբար ավանդաբար կշարժվենք Շեւչենկոյի այգուց, իսկ հետո Մայդանում մեծ հանդիպում կլինի»,- ուկրաինական NewsOne հեռուստաալիքի եթերում ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին նաեւ հայտարարել է, որ մտադիր է «արդյունավետորեն» օգտագործել տնային կալանքի ժամանակահատվածը: «Կարծում եմ, որ Կիեւում վարձակալած բնակարանում հեռուստաստուդիայի նման ինչ-որ բան կկազմակերպեմ»,- հավելել է քաղաքական գործիչը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր