17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

27 հուն 2018 20:47

5 նշան, որ դուք շուտով կբաժանվեք

  5 նշան, որ դուք շուտով կբաժանվեք
Ինչպես հայտնի է, որոշ մարդիկ ենթագիտակցաբար զգում են, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում: Նրանք կարող են զգալ առաջին հերթին աննշան փոփոխություններ զույգի պահվածքում, սակայն, եթե նա, իրոք, թանկ է ձեր համար՝ դուք փորձում եք շտկել իրավիճակը:
Իրականում բաժանման հավանականությունն այդքան էլ բարդ չէ կանխագուշակել: Ահա գալիք բաժանման 5 նշան.
Խուսափում կոնֆլիկտներից և վեճերից
Նույնիսկ ամենաամուր ընտանիքներում լինում են կոնֆլիկտներ՝ հանկարծակի կամ` սպասելի օրինաչափ: Դրանք անխուսափելի են, սակայն սիրող մարդիկ չեն վախենում վեճերից և խնդրահարույց խնդիրների քննարկումից, քանի որ գիտեն` նրանց զգացմունքները բավական ուժեղ են տարբեր խնդիրներ լուծելու համար: Սակայն, եթե դուք կամ ձեր զույգը փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, դա վկայում է այն մասին, որ հարաբերությունները դարձել են փխրուն և դուք ենթագիտակցաբար փորձում եք դրանք փորձության չենթարկել նույնիսկ մանր վեճերով: Համենայնդեպս՝ դեռ:
Փոխադարձ ձգողության նվազում
Ինտիմ հարաբերությունները երջանիկ զույգի կյանքի անբաժանելի մասն է: Երբ մարդիկ սիրում են միմյանց, նրանք վայելում են յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր հպումը, փորձում են հնարավորինս հաճույք պատճառել զույգին: Սակայն,  եթե մտերմությունը գնալով քչանում է, վերածվում է պարտականության, դա նշանակում է, որ պետք է միջոցներ ձեռնարկել հարաբերությունները փրկելու համար:
Վանող զգացողություն
Եթե զույգի միայն տեսքը, ձայնը դառնում են տհաճ և նյարդայնացնող, ապա դա վկայում է հարաբերությունների թունավոր լինելու մասին: Հիշեք, ինչ էիք դուք զգում հարաբերությունների սկզբում, որքան շատ էիք ցանկանում տեսնել նրան, վայելել նրա ձայնը, որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնեիք միասին: Այդպիսի զգացմունքներ լինում են սիրելու ժամանակ, սակայն,        եթե սերը անցնում է, մնում է միայն հոգնածությունը և մշտական սթրեսը:
Թող լինի այնպես, ինչպես լինի
Սիրող զույգերը հսկա ջանքեր են գործադրում հարաբերությունների մեջ ներդաշնակությունը պահելու, կոնֆլիկտները հաղթահարելու և փոխհամաձայնության հասնելու համար: Ամեն ինչ ինքնահոսին թողնելու որոշումը և պասիվ կերպով սպասել իրավիճակի հանգուցալուծմանը նշանակում է, որ ձեզ միևնույն է, թե ինչ կլինի: Ամենայն հավանականությամբ ձեր համար կարևոր չէ կպահպանվի ձեր միությունը, թե կբաժանվեք, սակայն միաժամանակ չեք էլ շտապեցնում իրադարձությունները:
Ավելի շատ ժամանակ առանձին
Միասին անցկացրած ժամանակը երկու սիրող մարդկանց համար ամենաերջանիկն է: Եթե ձեզանից յուրաքանչյուրն ավելի հաճախ է սկսել զբաղվել իր սեփական գործերով միասին ֆիլմ դիտելու կամ զբոսնելու փոխարեն, դա նշանակում է, որ հարաբերությունները գրեթե դատապարտված են, քանի որ դուք չեք ցանկանում դրանց վրա ծախսել ձեր ժամանակը:
Մեծամասնությամբ հարաբերությունները կարելի է պահպանել, սակայն, եթե դա երկուսի ցանկությունն է: Խոսեք ձեր սիրելիի հետ, հետաքրքրվեք նրա խնդիրներով, փորձեք որքան հնարավոր է միասին ժամանակ անցկացնել, մշտապես աշխատեք նրա վրա, որ ձեր կյանքը դարձնեք վառ և ներդաշնակ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր