Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

29 հուն 2018 10:40

Վթար «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտ. երեք մարդ հոսպիտալացվել է

Վթար «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտ. երեք մարդ հոսպիտալացվել էՀայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 28-ին, ժամը 21:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտայում «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lada Priora» մակնիշի 71 PX 700 պետհամարանիշի (վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Թ.) եւ «Toyota Cemry» մակնիշի 77 MG 077 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ՝ 26-ամյա Մ. Ղ.): 
 
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada Priora» վարորդը եւ ուղեւորներ՝ 33-ամյա Կ. Ք.-ն, 30-ամյա Կ. Ս.-ն տեղի ուժերով տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել եւ փակել են ավոմեքենաների գազի բալոնների փականները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր