«Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ          Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ իրավիճակը երկրի ներսում կարող է վերածվել քաոսի       Տեսանյութ.Իրանը զգուշացնում է Երևանին, որ սպասվում է պատերազմ.Ադրբեջանը նպատակ է դրել առանց տանկերի հաստատվել ՀՀ տարածքում՝ սկզբում մարդիկ կգան, հետո նոր տանկերը    

29 հուն 2018 12:45

ԵԽԽՎ նորընտիր նախագահի դիրքորոշումը ԼՂ հարցի շուրջ

ԵԽԽՎ նորընտիր նախագահի դիրքորոշումը ԼՂ հարցի շուրջԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ Միկելե Նիկոլետին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում իր դիրքորոշումը համընկնում է ԵԽԽՎ-ի դիրքորոշման հետ: Այդ մասին նա հայտնել է ադրբեջանական Report գործակալությանը:
 
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իմ դիրքորոշումը համընկնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ: ԵԽԽՎ-ն հարգանքով է վերաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպության, ինչպես նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին»,- հայտարարել է Նիկոլետին:

Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեության, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Ես Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման հույս ունեմ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ստրասբուրգում ձմեռային նստաշրջանի ժամանակ կառույցի նոր նախագահ է ընտրելԻտալիայի պատվիրակության անդամ Միկելե Նիկոլետիին: Նա կնախագահի 1 տարի ժամկետով՝ վերընտրվելու հնարավորությամբ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր