13:56 - Հոգեբանը բացատրել է՝ ինչու են մարդիկ այս օրերին զանգվածաբար զուգարանի թուղթ գնում. Daily Mail         13:36 - Աջակցություն կտրամադրվի ամենից շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին      13:16 - Ծայրահեղ ծանր պացիենտի, ինչպես նաև ծանր դեպքերից 2-ի վիճակը բարելավվում է    

07 հուլ 2016 19:26

Ինչու պետք է ակումբի երկրպագուները սիրեն Հենրիխ Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը ներկայացրել է պատճառները, որոնց համար ակումբի երկրպագուները պետք է սիրեն թիմի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Գերմանացի ֆուտբոլային փորձագետ Ռաֆայել Հոնիգստեյնը այսպես է արտահայտվել.
«Մխիթարյանը հիանալի խաղացող է, նա անցած մրցաշրջանում լավագույնն էր Բունդեսլիգայում, և հիմա իսկապես հաճելի է հետևել նրա խաղին: Նա հարձակվողական ոճի կիսապաշտպան է, որը կարող է խաղալ 10 համարի դիրքում կամ մեկ այլ դիրքում` օգնելով թիմին արդյունավետ գրոհների կազմակերպման հարցում: Նա սիրում է կոտրել մրցակիցներին, նրա վերջին գոլն ուղղակի ֆանտաստիկ էր: Նա շատ գոլեր է հեղինակում և գոլային փոխանցումներ կատարում: Նա տեխնիկապես լավ պատրաստված և իմաստուն ֆուտբոլիստ է»,- ասել է Հոնիգստեյնը:
Փորձագետի կարծիքով` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները կհավանեն Մխիթարյանի խաղը, իսկ Մխիթարյանը պետք է ապացուցի, որ կարող է լինել այն ֆուտբոլիստը, ում խաղը դուր կգա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր