ՏեսանյութԿոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունան փլուզվել է. կա 5 զոհ          Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի բանակի թվաքանակը մեծացվում է ՝ ավելացվում է «կոմանդոսների» ստորաբաժանում       Ընկերներ ընտրելիս կարեւոր է մարդու հոտը. իսրայելցի գիտնականներ    

30 հուն 2018 13:14

«Սասնա Ծռերի» անդամ Արամ Մանուկյանը դատավորին « դատական կատարածու» է անվանել

«Սասնա Ծռերի» անդամ Արամ Մանուկյանը դատավորին « դատական կատարածու» է անվանել«Սասնա Ծռեր 2»-ի գործով հանրային պաշտպանների ներգրավման հարցը կրկին քննարկման առարկա դարձավ։ Սասնա Ծռերի անդամները հայտարարեցին, որ հրաժարվում են հանրային պաշտպաններից, սակայն դատավոր Արթուր Օհանյանը հակադարձեց, ասելով, որ հանրային պաշտպաններն արդեն ներգրավված են և նրանք չեն կարող հեռացվել գործի վարույթից։
Պաշտպաններն ընդգծեցին, որ հանրային պաշտպան ներգրավելը հակազդում է իրենց պաշտպանյալների շահերին և դատավորը ոչ օրինական որոշում է կայացրել։
Սասնա Ծռերի անդամ Արամ Մանուկյանը դատավորից հետաքրքրվեց, թե երբ կարող է հրաժարվել հանրային պաշտպանի ծառայություններից։ Դատավորը Արամ Մանուկյանին դիմեց ամբաստանյալով. «Եթե դուք ինձ ասում եք ամբաստանյալ, ես էլ ձեզ ասում եմ դատական կատարածու»,- ասաց Արամ Մանուկյանը։
Իսկ Տիգրան Մանուկյանն էլ ավելացրեց, որ դատարանը պատանդ է վերցրել հանրային պաշտպաններին։
Դատական նիստի ընթացքում Արմինե Ֆանյանն էլ միջնորդեց իրենց լիազորությունները դադարեցնել, քանի որ Սասնա Ծռերի անդամների մեծ մասը ներակայացել էին դատարան։ Դատավորը միջնորդությունը չքննարկեց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր