Աշխարհի ամենամեծ եւ ամենաթանկ մատանին

Աշխարհի ամենամեծ եւ ամենաթանկ «Թաիբի աստղը» մատանին ներկայացվել է Շարժա էմիրությունում կայացած ցուցահանդեսում: Ավելի քան 60 կիլոգրամ քաշով մատանին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է Alarabiya-ն՝ վկայակոչելով Emarat Al Youm թերթը: Մատանին զարդարված է 5.1 կգ թանկարժեք քարերով եւ ադամանդներով, ինչպես նաեւ 615 Swarovski բյուրեղներով:
Մատանու ստեղծման վրա 45 օրվա ընթացքում 55 ոսկերիչ է աշխատել: Մատանին պատրաստվել է 2000 թվականին եւ սեփականատիրոջը 547 000 դոլար է արժեցել, սակայն այժմ ոսկու գներն անհամեմատ բարձրացել են, եւ այսօր զարդը ավելի քան 3 մլն դոլար արժե: