Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

30 հուն 2018 16:36

Սպանել են տաբատի վերաբերյալ դիտողության պատճառով

Սպանել են տաբատի վերաբերյալ դիտողության պատճառով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 21-ամյա երիտասարդի: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2017 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք մարմնական վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ Ստեփան Մինասյանը՝ ծնված 1992թ., որտեղ մահացել է՝ առանց գիտակցության գալու:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։  Ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ է՝ ծնված 1996թ.:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը, 21-ամյա երիտասարդը եւ մի շարք այլ անձինք 2017թ. սեպտեմբերի 3-ին մասնակցել են հարսանյաց հանդեսի։ Սրահի բակում տոնակատարության մասնակիցներից մեկը դիտողություն է արել 21-ամյա երիտասարդին՝ տաբատի վերաբերյալ, ինչն առաջացրել է վերջինիս դժգոհությունը:
Խնջույքի ավարտից հետո՝ ժամը 00:00-ի սահմաններում, 1996թ. ծնված երիտասարդը ռեստորանի բակում վերհիշել է իրեն արված դիտողության մասին, ինչի հետեւանքով առաջացած վիճաբանության ժամանակ դանակով մեկ անգամ հարվածել է Ս.Մինասյանի մորեղբորը՝ Ե. Հայրապետյանին՝ պատճառելով առողջությանը թեթեւ վնաս ու դիմել փախուստի։ Նկատելով կատարվածը՝ Ս.Մինասյանը եւ եւս մի քանի այլ անձ վազել են 21-ամյա երիտասարդի հետեւից, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ գտնվող դանակով հարվածել է Ս.Մինասյանի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր