17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

31 հուն 2018 10:15

«Փաստ». Կոմանդոսին ստուգում են.«Փաստ»

«Փաստ». Կոմանդոսին ստուգում են.«Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է ինտենսիվ ստուգումներ են սկսվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ–ում (Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերություն), որի նախագահն է Արցախի հերոս Արկադի Տեր–Թադեւոսյանը (Կոմանդոս):

Ստուգումներն իրականացնում է բանակի «սարսափ» (այսպես են բնութագրում նրան պաշտպանության նախարարությունում), ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ–գնդապետ Միքայել Հարությունյանի խումբը: Հայտնի է, որ Միքայել Հարությունյանը, իր լիազորությունների սահմանում, մշտապես անաչառ, նույնիսկ «անողոք» ստուգումներ է կատարում պաշտպանության նախարարությունում, բազմաթիվ բացահայտումներ անում (Հայկազ Բաղմանյան եւ այլք):

Գրեթե համոզված ենք՝ Արկադի Իվանովիչի մոտ ամեն ինչ կարգին է, սակայն չկարողացանք պարզել, թե այդ ստուգումները հերթական պլանային ստուգումնե՞ր են, թե եկել են կոնկրետ «գործով»:
 
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր