Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

31 հուն 2018 13:15

« Ուզում եք՝ նախազգուշացրեք, ուզում եք՝ գնդակահարեք, մեկ է՝ չեք կարող ինձ կանխել,էդ մարդը թուրք, սելջուկ է». Պավլիկ Մանուկյան

« Ուզում եք՝ նախազգուշացրեք, ուզում եք՝ գնդակահարեք, մեկ է՝ չեք կարող ինձ կանխել,էդ մարդը  թուրք, սելջուկ է». Պավլիկ Մանուկյան«Սասնա Ծռերի» 10 անդամների գործով դատական նիստին Պավել Մանուկյանը դատախազի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրեց,  նշելով, որ չի կարող հանդուրժել այս դատավարությունը։ «Դուք ծաղրում եք մեզ, ոչ մի հարգելի դատարան գոյություն չունի, գարշելի դատարան է»,- ասաց նա։
 
Նախագահող դատավորը երկու անգամ նախազգուշացրեց Պավլիկ Մանուկյանին մեղադրող Պետրոս Պետրոսյանին վիրավորելու համար: Ամբաստանյալը հանդես եկավ հայտարարությամբ, որի ժամանակ Պետրոս Պետրոսյանին անվանեց «թուրք», «սելջուկ»:

«Արդեն մի քանի գիշեր է՝ ես չեմ կարողանում քնել, Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը երազիս են գալիս, աղաղակում են, որ էս մարդը պետական մեղադրող է հանդես գալիս: Ես համարում եմ, որ Պետրոս Պետրոսյանը թուրք, սելջուկ է այս դատարանում: Ուզում եք՝ նախազգուշացրեք, ուզում եք՝ գնդակահարեք, մեկ է՝ չեք կարող ինձ կանխել»,- հայտարարեց «Սասնա ծռերի» անդամը:
 
Դահլիճում ներկա քաղաքացիները ծափահարություններով ընդունեցին Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը՝ մեղադրողներին անվանելով «շակալներ» եւ «բորենիներ»: Պավլիկ Մանուկյանի հայտարարությունից հետո նիստերի դահլիճում եւս խառնաշփոթ ստեղծվեց, սակայն, ապակիներից այս կողմ նստածները չհասկացան՝ մեղադրողներն արձագանքեցին այդ հայտարարությանը, թե ոչ: Խառնաշփոթի ժամանակ Մեսրոպ Մակյանը դատական սանկցիա կիրառեց Պավլիկ Մանուկյանի նկատմամբ եւ հեռացրեց նիստերի դահլիճից:

Այսօր հայտարարությամբ հանդես եկան նաեւ Արայիկ Խանդոյանը. «Արտուշիկ Գաբրիելյանը հայտարարություն արեց, որ մենք Ազգային ժողով չունենք եւ էսօր տեսնում ենք, որ իրոք մենք ոչ ԱԺ ունենք, ոչ դատարան: Մակյան, ես իրոք ցավում եմ, որ դուք էդ կազմի մեջ եք, եւ ցավում եմ՝ ոնց են իմ ազգի տղերքին մտցնում ունիտազը, փոխարեն հանեն»:
Այս հայտարարությունը վրդովվեցրեց նախագահող դատավորին: Նա սանկցիա կիրառեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ նախազգուշացման տեսքով՝ հորդորելով հարգալից արտահայտվել:

Դատավոր Մեսրոպ Մակյանը մի քանի անգամ նախազգուշացրեց Պավել Մանուկյանին, այնուհետև որոշեց նրան մեկ ժամով հեռացնել նիստերի դահլիճից։

Դատավորը նշեց, որ յուրաքանչյուր ոք ունի ինքնասիրություն և որևէ մեկի ինքնասիրությունը բարձր կամ ցածր չէ մյուսից։

Ի դեպ, այսօր դատարանը գրություն էր ստացել դատական կարգադրիչներից, որ ապակիներից այն կողմում գտնվող քաղաքացիներ Ռիտա Դանիելյանը և Ստելլա Աղաջանյանը վիրավորական արտահայտություններ են հնչեցնում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր