Դպրոցի պահակը երկու տարի շարունակ բռնաբարել է 11-ամյա աշակերտուհուն․ նա հղիացել է
Չինաստանի դպրոցներից մեկում պահակը բռնաբարել է աշակերտուհուն։ Նշվում է, որ 50-ամյա պահակ Լյու Բաոմինը երկու տարի բռնաբարել է 11-ամյա աղջկան, ինչի արդյունքում երեխան հղիացել է։
Լելեի ծնողները նկատել են, որ աղջիկը հղի է, երբ նա արդեն հղիության հինգերորդ ամսում է եղել, հաղորդում է Daily Mail-ը։
Լելեի մայրը նկատել է, որ աղջիկը վատ է զգում և նրան բժշկի է տարել։ Կնոջ մտքով անգամ չի անցել, որ երեխայի վատ ինքնազգացողության պատճառը կարող է հղիությունը լինել։ Այնուամենայնիվ, զննումը ցույց է տվել, որ աղջիկը հղի է։ Սարսափած մայրը անմիջապես դիմել է ոստիկանություն՝ կասկածելով, որ աղջկան դպրոցում են բռնաբարել։
Բռնաբարության կասկածանքով ձերբակալվել է դպրոցի պահակը։ Պարզվել է, որ պեդոֆիլը դպրոցում աշխատում է արդեն հինգ տարի, և այդ ընթացքում նրա վրա որևէ բողոք չի եղել։
Նշվում է, որ Լելեն դպրոցի լավագույն աշակերտներից է եղել, սակայն վերջին երկու տարում «չափազանց հանգիստ» է դարձել։ Երեխայի ընտանիքը որոշել է դադարեցնել հղիությունը։