19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

31 հուն 2018 18:35

Զորակոչիկի պիտանիության որոշումը փոխվել է

 
Տեսողության խնդիրներ ունեցող զորակոչիկ Դ. Ու.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ 2018 թ. հունվարի 24-ին ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը (տարկետում է ստացել 3 տարի ժամկետով)՝ «կարճատեսություն, միօպիկ աստիգմատիզմ» ախտորոշմամբ:
2017 թ. հուլիսի 7-ին՝ ամառային զորակոչի ընթացքում, ԿԲՀ որոշմամբ զորակոչիկը նույն խնդիրների առկայությամբ ստացել էր տարկետում 5 ամսով՝ բուժում ստանալու նպատակով:
Նույն տարկետումը ստացել էր նաև 2017 թ. դեկտեմբերի 21-ին՝ ձմեռային զորակոչի ժամանակ՝ այս անգամ «երկու աչքի միջին աստիճանի կարճատեսություն» ախտորոշմամբ: Սակայն զորակոչիկի փաստաթղթերում առկա խնդիրների ուսումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ նրա նկատմամբ կիրառվել է իրական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող կետ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր