17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

31 հուն 2018 19:30

Ինչով է վտանգավոր շատ թեյ խմելը

 
Թունդ թեյը վնասակար է ատամների համար
Խիտ պատրաստված թեյի օգտագործումը մեծ քանակությամբ կարող է քայքայել ատամները և նպաստել ընդհանրապես բոլոր ոսկորների փխրունությանը: Ընդ որում՝ նման վնասակար հատկություն ունի ոչ միայն սև թեյը, որոշ դեղաբույսերից պատրաստված թեյերը նույնպես ատամների էրոզիա են առաջացնում ցածր PH-ի՝ թթվայնության պատճառով՝ վնասելով էմալը: Խոտաբույսերով թեյերն ավելի վնասակար են, քան, օրինակ, նարնջի խտահյութը: Այս նկատառումով հատկապես նրանք, ովքեր նիհարելու կամ այլ նպատակներով հաճախ են խոտաբույսերից թեյեր խմում, պետք է զգույշ լինեն՝ նախապատվությունը տալով բարձր թթվայնությամբ թեյերին:
Սննդաբանները խորհուրդ են տալիս օրվա մեջ 4 թեյ բաժակից ավելին չօգտագործել:
Թեյի թուրմը ծանր մետաղներ է պարունակում
Որքան երկար է թեյը թրմվում, այնքնան այն թունավոր է դառնում: Թրմելու անվտանգ ժամանակահատվածը երեք րոպե է: Դրանից երկար թողնելու դեպքում թեյի տերևներից ջրի մեջ են ներթափանցում ծանր մետաղները:
Դրանից խուսափելու  համար որպես այլընտրանք կարելի է սպիտակ թեյի տերևներն օգտագործել, քանի որ այդ թեյը բավական վաղ են հավաքում, և ծանր մետաղները չեն հասցնում ներթափանցել տերևների մեջ:
Կանաչ թեյը վտանգավոր է լյարդի համար
Որքան էլ տարօրինակ է, օրգանիզմը մաքրելու համար նախատեսված թեյը մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է վնասել լյարդը: Նյու Ջերսիի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ օրվա մեջ երկու բաժակ կանաչ թեյի օգտագործումը կարող է լյարդի քայքայման պատճառ դառնալ:
Իսկ իսպանացի գիտնականերն ապացուցել են, որ օրգանիզմը դժվարությամբ է յուրացնոմ կանաչ թեյում առկա ֆոլաթթուն: Ի տարբերություն ավելի երկար մշակման ենթարկվող սև թեյի՝ կանաչ թեյի մեջ պոլիֆենոլներ են պարունակվում, որոնք էլ ծանրաբեռնում են լյարդը:
Թեյը վիտամինների և միկրոտարրերի պակաս է առաջացնում
Հաճախակի օգտագործելու դեպքում թե սև և թե կանաչ թեյը օրգանիզմից դուրս են բերում օգտակար տարրերը՝ մագնեզիումը, կալցիումը, երկաթը, ինչպես նաև վիտամինները, ինչը կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Պատճառը թեյի մեջ եղած կոֆեինն է: Բժիշկները խորհուրդ են տալիս թեյը երկար չեփել, այդ դեպքում դրա մեջ կոֆեինի քանակությունը չի ավելանա: Ինչպես նաև խորհուրդ չի տրվում թեյը խմել սնվելու ժամանակ կամ դրանից անմիջապես հետո: Այն կարելի է խմել սնվելուց առնվան 20 րոպե հետո:
Ինչով է վտանգավոր տաք թեյը
Թեյի համար լավագույն ջերմությունը 50 աստիճանն է: Մասնագետները խորհուրդ են տալիս թեյն ըմպել այն պատրաստելուց 5-10 րոպե հետո, երբ հեղուկը կհասցնի բավականաչափ սառչել: Հակառակ դեպքում չափից տաք թեյի հաճախակի օգտագործումը կարող է ստամոքսաղիքային համակարգի օրգանների հիվանդություններ առաջացնել:
Ջերմելու դեպքում մեր մեծերը խորհուրդ են տալիս տաք թեյ խմել՝ վստահ լինելով, որ այն օգտակար է: Իրականում դա առասպել է: Բրիտանացի դեղագործները պարզել են, որ տաք թեյը ավելի շատ վնասակար է, քանի որ դրանում առկա թեոֆիլլինը բարձրացնում է ջերմությունը, ինչը կարող է վատացնել հիվանդի վիճակը:
Սահմանափակ քանակությամբ և համապատասխան թնդությամբ, ջերմությամբ թեյը, սակայն, բավականին օգտակար է, այնպես որ պահպանեք չափը և շարունակեք վայելել ձեր սիրելի թեյերը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր