19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

31 հուն 2018 19:45

Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա

 Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա
Ռուսաստանը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվը մեծացնելու ուղղությամբ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահ երկրների հետ միասին ակտիվորեն հանդես է գալիս շփման գծում լարվածության նվազեցման օգտին եւ ջանքեր է գործադրում հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման համար»,- նշել է Զախարովան:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր