17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

01 փետ 2018 13:00

Ո՞ր դեպքում է վարչապետը պարտավոր հրաժարական ներկայացնել.

Ո՞ր դեպքում է վարչապետը պարտավոր հրաժարական ներկայացնել.Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենսդրական նախաձեռնությունը։

Նա նշեց, ներկայումս կառավարության գործունեությունը կարգավորվում է հանրապետության նախագահի հրամանագրով, իսկ նախարարությունների ցանկը սահմանվում է օրենքով։
 
«Նախ՝ կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից: Ընդ որում՝ Կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն 2/3-ը։ Սահմանադրությունը մի շարք դրույթներ է նախատեսել, ինչ ժամկետներում պետք է առաջարկվեն Կառավարության անդամների թեկնածուները, որն է վերջնաժամկետը, որ Կառավարությունը ձեւավորվի»,-ասաց նա:
 
Նոր օրենքով նախարարությունների թիվը չի փոխվի՝ կլինի 18 նախարարություն: Օրինագիծը նախատեսում է նոր՝ կառավարության անդամի, պատգամավորների, դատական իշխանության ներկայացուցիչների կողմից երդում տալու պահանջը.
 
«Սահմանել ենք դեպքեր, թե երբ է վարչապետը պարտավոր հրաժարական տալ. օրինակ՝ ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն կամ խախտել է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջը:
 
Օրենքը, ըստ Դավիթ Հարությունյանի, նախատեսել է վարչապետի աշխատակազմ, որը, ի տարբերություն կառավարության աշխատակազմի, իրականում կոչված է ծառայելու վարչապետին, փոխվարչապետներին եւ նաեւ վարչապետի լիազորությունների հետ կապված կառավարության նիստերի անցկացմանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր