ԱՄՆ-ն և Արևմուտքը մտահոգված են. հզորների՝Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կոալիցիան կարող է շատ ցավոտ լինել          Տեսանյութ․Զելենսկին կրկին ուղերձով դիմել է ազգին       «Օրենքով գողերը» դատի կտան Վրաստանի նախագահին    

01 փետ 2018 17:20

Այգեձորում ապօրինի որս կատարելու կասկածանքով երկու անձ է բերման ենթարկվել

 Այգեձորում ապօրինի որս կատարելու կասկածանքով երկու անձ է բերման ենթարկվել
Այգեձոր գյուղից ոստիկանության Քաջարանի բաժին բերման են ենթարկել Լյուդվիգ Ծատրյանը իր ընկերոջ հետ ապօրինի որս կատարելու կասկածանքով:
Մեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափով «ՍԿՍ» ակոսափող հրազեն, նույն տրամաչափի 68 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի «Սայգա» տեսակի հրազեն և 10 փամփուշտ:
Ուսապարկում եղել է նաև 26 սմ երկարությամբ 13.5 մմ շեղբով երկու դանակ, օպտիկական սարք և հեռադիտակ:
Հայտնաբերվածն առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր