17:00 - ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը         16:35 - Մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ ինչ ախտանիշ են հայտնաբերել բժիշկները      16:10 - Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել.Բելառուսում «տնտեսությունը չկանգնեցնելու» որոշումը ճիշտ էր    

01 փետ 2018 20:30

Արամ Մանուկյանի արձանը, մեղմ ասած, խայտառակություն է. ավագանու անդամ

 Արամ Մանուկյանի արձանը, մեղմ ասած, խայտառակություն է. ավագանու անդամ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի օրակարգում է ներառվել մայրաքաղաքում առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու մասին հարց: Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նրա խոսքով, արձանը բացարձակապես չեն հավանել: «Ամենայն հավանականությամբ, դեմ ենք քվեարկելու: Արամ Մանուկյանի արձանը, մեղմ ասած, խայտառակություն է»,- ասաց Անի Խաչատրյանը:
2017 թվականի հունիսի 19-ին քաղաքապետի կողմից բաց մրցույթ է հայտարարվել, համաձայն որի՝ հուշարձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:
Մրցութային հանձնաժողովի սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաղթող է ճանաչվել Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած գործը:
«Արդեն արձանը որոշվել է, ընտրվել է, բայց մենք մտածում ենք, որ պետք է դեմ քվեարկենք»,- ասաց Անի Խաչատրյանը' հավելելով, որ ավագանու նիստին իրենք ընդամենը հաստատելու են արձանի տեղակայման վայրը: Արձանը կտեղադրվի 2018 թ․ մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակներում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր